Կարո՞ղ եմ մասնակցել ճամբարին, եթե բնագիտության հետ չառնչվող մասնագիտությամբ եմ սովորում համալսարանում կամ չեմ պատրաստվում այդ ուղղությամբ շարունակել:
-Այո, ճամբարին կարող են մասնակցել տարբեր բնագավառների ուսանողները, միակ պահանջը դա մոտիվացված լինելն է բնագիտական առարկաներ և մեթոդներ սովորելու համար:
Արդյո՞ք ճամբարն անվճար է։
-Այո՛, ընտրված բոլոր մասնակիցները անվճար կմասնակցեն ճամբարին։
Կարո՞ղ են իմ ծանոթները այցելել ինձ ճամբարի ընթացքում։
-Այո’, բոլոր մասնակիցներն էլ կարող են ունենալ այցելուներ։ Սակայն այցելուների գիշերակաց չի թույլատրվում:
Ինչպե՞ս է կատարվում մասնակիցների ընտրությունը։
-Մասնակիցներն ընտրվում են ծրագրի կազմակերպիչների կողմից: Նախ դիտարկվում են հայտերը, որից հետո լավագույն դիմորդները անցնում են հարցազրույց: Վերջնական ընտրությունը կատարվում է հայտի և հարցազրույցի գնահատականի հիման վրա: