Օգոստոսի 10, օր 3-րդ

Ճամբարի 3-րդ օրը սկսվեցին խմբային աշխատանքները: Ճամբարի մասնակիցները բաժանվել էին 6 խմբերի համաձայն իրենց նախնական ընտրության, և խմբերից յուրաքանչյուրը զբաղվելու էր գիտական կամ տեխնիկական կոնկրետ խնդրով: Խմբային աշխատանքների մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ:
Խմբային լուսանկար

Բոլոր խմբերի ղեկավարները միացան ճամբարին օգոստոսի 10-ի առավոտյան և մինչև կեսօր սկսեցին ներածական դասախոսությունները խմբային աշխատանքների շրջանակում:

Ընդմիջումների ժամանակ մասնակիցները տարբեր սպորտային և սեղանի խաղեր էին խաղում, որոշները ամառային տապը փորձում էին փոխհատուցել լողավազանում լողալով:

Օրվա ամենահիշարժան պահերից էր խմբային լուսանկարներ նկարվելը: Նախ բոլոր մասնակիցները լուսանկարվեցին միասին, այնուհետև լուսանկարվեցին միայն աշխատանքային խմբերով:

Երեկոյան Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ և SPIE կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Աստղիկ Չալյանը ճամբարի մասնակիցներին պատմեց «SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի 10 ամյա գործունեության ամփոփում» թեմայով զեկուցում: Պատմվեց տարբեր միջոցառումների մասին, որոնք տեղի են ունեցել ուսանողական այդ կառույցի շնորհիվ, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք տրվում են SPIE կազմակերպության կողմից ուսանողներին:

Օրվա վերջում ճամբարի մասնակիցները և կազմակերպիչները աստղադիտում կատարեցին: Նյութի վերջում տեղադրված է ճամբարի մասնակից Ռաֆայել Գրիգորյանի պատրաստած տեսանյութը՝ Բյուրականի գիշերային երկինքը:

Arrow
Arrow
CNC և 3D տպագրություն, աշխատանքային պրոցես
ArrowArrow
Slider