Օգոստոսի 12, օր 5-րդ

Ճամբարի վերջին օրը՝ օգոստոսի 12-ը, նախատեսված էր խմբային աշխատանեների ընթացքում կատարված նախագծերի ներկայացում մասնակիցների կողմից, այնուհետև պարգևատրություն և հավաստագրերի հանձնում: Իսկ վերջում ամենատխուրը՝ վերադարձ Երևան:
Հրթիռի արձակումը


Նախաճաշից անմիջապես հետո մասնակիցները ավարտին էին հասցնում իրենց կատարած աշխատանքները: Մինչև այդ OSA կազմակերպության Հայաստանյան ուսանողական մասնաճյուղի նախագահ Վարդան Ավետիսյանը պատմեց կազմակերպության նպատակների, գիտությունը հանրայնացնելու, կրթությունը բոլորին հասանելի դարձնելու անհրաժեշտության մասին:

Այնուհետև սկսվեց խմբային աշխատանքների ընթացքում կատարված նախագծերի ներկայացումը: «Տպագրություն և մոդելավորում CNC և 3D տպիչներով» խմբի անդամները նախ ցուցադրեցին OSA-100 տարբերանշանը, տպագրված փայտե տախտակի վրա, այնուհետև պատմեցին իրենց օգտագործած ծրագրերի և սարքավորումների մասին:

«Ֆիզիկան «Android» հավելվածներում» խումբը ներկայացրեց իրենց գրած ANDROID հավելվածը, որը հնարավորություն է տալիս դիտելու էլեկտրամագնիսական դաշտում լիցքավորված մասնիկների շարժումը: Պատմվեց նաև ալգորիթմների մասին, որոնք անհրաժեշտ էին իրենց հավելվածին: 

«Չափիչ սարքերի նախագծում և պատրաստում» խումբը ներկայացրեց իրենց պատրաստած էլեկտրական հաշվիչ սարքավորումը, որը հնարավորություն է տալիս համակարգչի հետ համատեղ աշխատել: Մասնակիցները պատմեցին նաև, թե ինչպես և ինչ ծրագրերով են կարողացել իրենց սարքը միացնել համակարգչին: 

«Գիտական միջավայր համակարգչում» խումբը ներկայացրեց իրենց կողմից համակարգչային մոդելավորման միջոցով ուսումնասիրած նեյտրոնների ցրման խնդիրը ծանր միջուկով թիրախների վրա: Նրանք նշեցին, որ այդ խնդիրը չունենալով անալիտիկ հայտնի լուծում ներկայացնում է գիտական հետաքրքրություն: Պատմեցին նաև այն ծրագրային փաթեթների մասին, որոնք օգտագործվել են մոդելավորման ընթացքում:  

«Ռոբոտաշինություն» խումբը ներկայացրեց իրենց հավաքած ռոբոտը, որը կարողանում էր շարժվել հետևելով նախօրոք կգված գծին: Մասնակիցները նշեցին, որ թեև դա ռոբոտը կատարում է պարզագույն գործողություն, սակայն այն պատրաստելու և ծրագրավորելու համար անհրաժեշտ են եղել տարբեր հմտություններ՝ ինժիներիայի, ծրագրավորման և ֆիզիկայի բնագավառներում:

«Հրթիռաշինություն» խումբը ներկայացավ ամենավերջում: Խմբի անդամները նախ պատմեցին հրթիռների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքի մասին, այնուհետև բոլոր մասնակիցներին հրավիրեցին իրենց կողմից հավաքած հրթիռի մեկնարկին՝ բակում: Րոպեներ անց մասնակիցները սկասում էին հրթիռի մեկնարկին՝ 3,2,1… Նյութի վերջում տեղադրված է տեսանյութ՝ հրթիռի թռիչքը և վայրէջքը:

Փակման արարողության ավարտին կազմակերպիչները հանձնեցին պատվոգրեր յուրաքանչյուր թիմից ճամբարի ընթացում լավագույն աճ գրանցած մեկական մասնակցի: Մասնակցության վկայականներ հանձնվեցին ճամբարի բոլոր մասնակիցներին, իսկ շնորհակալագրերով՝ ճամբարի կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցողները:

Փակման արարողությունը վերջինն էր ըստ ճամբարի դասացուցակի: Դրանից հետո մասնակիցները հանձնեցին իրենց սենյակները, տեղավորվեցին մեքենայում ու ուղևորվեցին Երևան: Ճանապարհին «Ուսումնասիրելով Օպտիկան» փոքրիկ սարքավորումներ հանձնեցին նրանց կազմակերպիչները:

Arrow
Arrow
Նախապատրաստական աշխատանքներ
ArrowArrow
Slider