Ճամբարի ընթացքում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ բնագիտության տարբեր ճյուղերի և կիրառությունների մասին։ Մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ նաև գիտական լրագրության հմտություններ և պատրաստել նյութեր վերջին նվաճումների վերաբերյալ։
Ճամբարի ընթացքում տեղի կունենան նաև հատուկ դասընթացներ, որոնք միտված կլինեն մասնակիցների գիտական հմտությունների զարգացմանը: Մասնակիցները կբաժանվեն խմբերի և կունենան որևէ գիտական առաջադրանք, որը պիտի հաղթահարեն խմբի ղեկավարի աջակցությամբ:
Ճամբարի գիտական մթնոլորտը ավելի հետաքրքիր կդարձվի ինտելեկտուալ խաղերի, մրցույթների, մշակութային և սպորտային միջոցառումների միջոցով։
«Բնագիտությունը և դրա կիրառությունները» ճամբարի ամբողջական ծրագիրը կտեղադրվի մինչև օգոստոսի 23-ը։